ԹՊՀ-ի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել

скачанные файлыԹբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի մի խումբ ուսանողներ դեմ են, որպեսզի բուհի ղեկավարի պաշտոնում նշանակվի Գեորգի Գապրինդաշվիլին: Ուսանողները նախորդ  գիշերն անցկացրել են  նիստերի դահլիճի միջացքում` բոյկոտելով սենատի նիստը: Գապրինդաշվիլին համալսարանի աշխատակազմի  ղեկավարի պաշտոնում  միակ թեկանծուն է:  Ուսանողներին հաջողվել է տապալել նախատեսված հանդիպումը:

«Մեր պահանջը ուժի մեջ է.  Գեորգի Գապրինդաշվիլին պետք է հանի իր թեկնածությունը»,- ասված է ուսանողների  դիմումի մեջ:

Նրանք նաև պահանջում են փոխել  համալսարանի ղեկավարի ընտրության կարգը` նվազագույնի հասցնելով ռեկտորատի և աշխատակազմի կողմից  ինքնակառավարման իրավասությունը: Բողոքի դուրս եկած ուսանողները գտնում են, որ Գապրինդաշվիլիին նշանակելը կբերի  արտոնյալ խմբերի իրավունքների`  էլ ավելի ամրապդանը  և համալսարանի բյուջեի  ոչ նպատակային  օգտագործմանը:  Ուսանողական խումբն իրենց աջակցելու նպատակով դիմել է նաև այլ  բուհերի:

«Համալսարանի ինքնակառավարում»  կարգախոսով բողոքի ակցիային  նախատեսվում է  նաև Ճավճավաձեի անվան  համալսարանի որոշ ուսանողների մասնակցությունը:

տեղեկավտությունը և լուսանկարը` «Newsgeorgia»-ի

Թողնել պատասխան