Աղմուկի համար` խիստ պատիժ

imagesՎրաստանի խորհրդարանի ` մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը  առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է տուգանք սահմանել`  աղմկելու համար:

Ըստ փոփոխությունների`  ֆիզիկական անձինք  ժամը  7-ից մինչև  23-ն ընկած   հատվածում ձայնի թույլատրելի սահմանը գերազանցելու դեպքում կտուգանվեն 150 լարի ,  իսկ գիշերային ժամերին (23-ից մինչև 7-ը հատվածում)`  300 լարիի չափով:

Եթե փոփոխություններն  ուժի մեջ մտնեն,  իրավաբանական անձանց համար աղմուկի համար տուգանքը ցերեկը կկազմի 300, գիշերը` 1000 լարի: Մինչ այժմ աղմկել արգելվում էր միայն մայրաքաղաքում:   Թբիլիսիի քաղաքային խորհրդի ( Սակրեբուլո)   որոշման  համաձայն` գիշերային ժամերին աղմկելու  համար ֆիզիկական անձինք տուգանվում են 300, իրավաբանական անձինք` 1000 լարիի  չափով:

Թողնել պատասխան