Վրաստանը գնահատում է ԵՄ-ի աջակությունը․ Կոբախիձե

«Հավատում ենք, որ Եվրամիություն-Վրաստան բարեկամության խումբը նոր առաջարկություններով կարող է ուժեղացնել մեր խորհրդարանական դիվանագիտությունը»,- Ստրասբուրգում խմբի ստեղծման առիթով կազմակերպված ընդունելությանը վստահեցրել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Նա նշել է, որ Վրաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները հիմնված են միասնական արժեքների ու սկզբունքների վրա, երկկողմ համագործակցությունը վերածվել է սերտ գործընկերության:

Նրա խոսքով, Վրաստանը գնահատում է եվրոպական ձգտումներում ԵՄ-ի կողմից ցուցաբերվող զգալի աջակությունը: Իրակլի Կոբախիձեն ընդգծել է նաև Վրաստանի հետ վիզայի ազատականացման հարցում Եվրախորհրդարանի կարևոր ներդրումը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով, եվրոպական ինտեգրման հարցում Վրաստանում լայն համաձայնություն գոյություն ունի:

Թողնել պատասխան