Թրամփ-Պուտին հանդիպումը Համբուրգում կկայանա հուլիսի 7-ին

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հուլիսի 7-ին տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահաներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջին դեմ առ դեմ  հանդիպումը: Տեղեկացնում է «РИА Новости» լրատվականը:

Սպիտակ տունը ևս հաստատել է հանդիպման մասին տեղեկատվությունը: Նշվում է, որ  հանդիպմանը կքննարկվի Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերվող մի շարք հարցեր:

Ամերիկյան CNN լրատվականի տեղեկատվության համաձայն՝ Թրամփը ամենայն հավանականությամբ չի բարձրացնի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության հարցը:

Թողնել պատասխան