Վրաստանը նշեց անկախության 25-ամյակը

Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտան մարդաշատ էր ողջ օրվա ընթացքում, . փողոցի ողջ երկայնքով տրանսպորտի երթևեկությունն  արգելված էր:

Ցուցադրության էր  հանվել  վրացական արտադրանքը, կազմակերպվել  էին տարբեր խաղեր, ներկայացումներ,  երաժշտական ծրագրեր և այլն:

Միջոցառման էպիկենտրոնը Ազատության հրապարակն էր, որտեղ ընթանում էր  նորակոչիկների երդման արարողությունը:  Վրաստանի  Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունելով այն,  հայտարարեց, որ  Վրաստանն ուղիղ  25 տարի առաջ բռնեց անկախությունից դեպի ազատություն ճանապարհը:

«Շարժվել դեպի ազատություն`  նշանակում է ստեղծել մի հասարակություն, որտեղ ամեն ոք ազատ է: Սակայն ազատ է նա, ով իր ազատությունից զատ ընդունում ու հարգում է մյուսների ազատ ապրելու իրավունքը: Պետք է ունենանք մի երկիր, որտեղ պաշտպանված է յուրաքանչյուրիս ազատությունը: Տարին հայտարարել եմ եվրոպական պետության տարի, քանի որ հավատում եմ, որ մեր եվրոպական ինքությունն ու մշակույթը կարող ենք այս տարի լիովին ներդնել մեր երկրում»,-  նշել է Մարգվելաշվիլին:

Անկախության օրվա կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից շնորհավորական ուղերձներ են ստացվում:  Հատկանշական է, որ Լիտվայի ու  Լատվիայի արտգործնախարարները Վրաստանի քաղաքացիներին տոնի առիթով շնորհավորել են  վրացերենով:

cover_brussile_ind_dayԲելգիայի հայտնի «Միզող տղայի»  (Manneken Pis)  արձանն այսօր զարդարվել է  վրացական ազգային տարազով: Վրաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ երկրի դիվանագիտական ներկայացուցիչները տարբեր երկրներում իրականացրած միջոցառումներով ընդգծել են օրվա կարևորությունը:

Թողնել պատասխան