Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ժնևյան բանակցությունների վերաբերյալ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը  Ժնևյան միջազգային բանակցությունների 44-րդ փուլի վերաբերյալ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հունիսի 20-ին անցկացված հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել փետրվարին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում սպանված Արչիլ Տատունաշվիլիի գործով արդարադատության և 2008թ․ օգոստոսի 12-ին Ռուսաստանի Դաշնության կողմից կրակի դադարեցման մասին պայմանագրի իրականացման հարցերին:

Վրաստանի ներկայացուցիչները համանախագահներին և Ժնևյան միջազգային բանակցությունների մասնակիցներին փոխանցել են Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոյի միջանկյալ եզրակացությունը, որը հստակ ներկայացնում է Տատունաշվիլիին կտտանքների ենթարկելու և սպանության փաստը:

Հաղորդվել է նաև, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի տարածաշրջանի իրավապահ մարմինների աշխատակիցներ Դավիթ Գուրծիևն ու Ալիկ Տաբոևը Տատունաշվիլիին ապօրինաբար զրկել են ազատությունից և կտտանքների ենթարկել նրան, որի համար Վրաստանի դատախազության կողմից մեղադրանք է ներկայացվել նաև նրանց:

Թողնել պատասխան