Վրաստանի արտաքին քաղաքականությունն այսքան հաջող երբեք չի եղել. Ջանելիձե

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի գնահատմամբ՝ երկրի արտաքին քաղաքականությունը երբեք այսքան հաջող չի եղել: Այս մասին Ջանելիձեն հայտարարել Է կառավարության հուլիսի 12-ի նիստի ավարտին՝ խոսելով վերջին շրջանում շփման գծում Ռուսաստանի իրականացրած գործողությունների վերաբերյալ:

«Դա անընդունելի է և այս առումով հասարակության անհանգստությունը բնական է, դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ Ռուսաստանը միջազգային հանրության կողմից երբեք այսքան ճնշված չի եղել Վրաստանում իրականացրած գործողությունների պատճառով, դրա մասին են վկայում միջազգային կազմակերպությունների և առանձին երկրների մի շարք որոշումները: Մեր երկրի արտաքին քաղաքականությունն այնքան հաջող, ինչքան հիմա է, երբեք չի եղել: Երբեք Վրաստանը միջազգային հանրությունից նման վստահություն և աջակցություն չի ունեցել: Մենք հսկայական ջանքեր ենք ներդրել, որպեսզի Վրաստանը միջազգային հանրության կողմից ընկալվի որպես ժողովրդավար երկիր, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները և խաղաղ կերպով վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է Ջանելիձեն:

Թողնել պատասխան