Վրաստանում կոմունալ արտոնությունների ծրագիրը կշարունակվի նաև ձմռանը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը կշարունակվի նաև ձմռան ամիսներին։

Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։

«Մեր քաղաքացիների ընտանիքների եկամուտների նվազումը և աշխատատեղերի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել  կոմունալ վճարների աջակցության ծրագիրը շարունակել նաև նոյեմբեր, դեկտմեբեր, հունվար և փետրվար ամիսների ընթացքում։ Ծրագիրը կգործի  նույն սկզբունքով, ինչպես նախկինում․ մինչև 200 կվ էլեկտրաէներգիա ու 200 խմ գազ սպառողների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն կառավարության կողմից»,- հայտարարել է Գախարիան։