Գամկղրելիձեն խոսել է ուսումնական պրոցեսը սեպտեմբերի 15-ին սկսելու վերաբերյալ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն խոսել է կրթական հաստատություններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ ուսումը սկսելուց հետո համաճարակաբանական իրավիճակի վատթարացման ռիսկ կա, սակայն կմշակվեն հանձնարարականներ, որոնց ադյունքում ռիսկը կզրոյացվի։

«Այժմ ուսումնական պրոցեսը սկսելուն ոչինչ չի սպառնում։ Ուսումը հնարավոր է սկսել սեպտմբերի 15-ին, սակայն մինչ այդ կա դեռ մեկ ամիս, այդ իսկ պատճառով սա կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից։ Ուսումը սկսելուց հետո երկրում կաճի մարդկանց շարժը, երբ հազարավոր ուսանող և երեխա կսկսեն սովորել։ Իհարկե սա չի լինի ավանդական ոճով․ Եթե մինչ այդ մեկ սենյակում նստում էր 20 մարդ, այժմ 20 մարդ չի կարողանա նստել»,- հայտարարել է Գամկղրելիձեն։

Նրա խոսքով՝ կմշակվեն հատուկ չափանիշներ, թե ինչպես պետք է նստեն երեխաները դպրոցում, ուսանողները լսարաններում, ինչպիսին պետք է լինեն հակահամաճարակային միջոցառումները՝ ձեռքերի հաճախակի մշակում, դիմակի կրում միջանցներում և այլն։ Վերջում Գամկղրելիձեն հույս է հայտնել, որ ուսումնական գործընթացը սկսելու հետ կապված ամեն ինչ ճիշտ կլինի նախատեսված և երկրում համաճարակաբանական իրավիճակը չի վատթարանա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին Վրաստանի ԿԳ նախարարը հայտարարեց, որ դպրոցներում և մնացած ուսումնական հաստատություններում ուսուցումը կսկսվի սեպտեմբերի 15-ից։

Դպրոցներում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ից. ԿԳՆ