Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ժամը 10-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 4.65%-ը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապակած տվյալների համաձայն՝ ժամը 10-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 115 հազար 302 քաղաքացի կամ ընտրողների 4.65%-ը։

Ընտրողների առավել բարձր ակտիվություն է նկատվել Մցխեթայի թիվ 37-րդ ընտրատարածքում․այստեղ ժամը 10-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել ընտրողների  ավելի քան  9%-ը: Ակտիվությամբ աչքի է ընկել նաև Ախալցիխե-Ադիգենի  44-րդ ընտրատարածքը, որտեղ ընտրողների ակտիվությունը  6.5%  է կազմել։
Հիշեցնենք՝ Վրաստանում հոկտեմբերի  30-ին ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։

Թողնել պատասխան