Վրաստանում Ադրբեջանի նորանշանակ դեսպանը հանդիպումներ է ունենում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուրսուն Հասանովի հետ։  Հանդիպմանը  քննարկվել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններին վերաբերող  հիմնական հարցերը և համագործակցության խորացման հեռանկարները:  Կառավարության ղեկավարը  հաջողություններ է մաղթել Ադրբեջանի նորանշանակ դեսպանին:

Դուրսուն Հասանովի  հանդիպել է նաեւ Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա  և առաջիկա  համագործակցության հարցերը:  Պաշտպանության նախարարը ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ ռազմավարական մակարդակի հարաբերություններին։

«Ապրիլ ամսվա ընթացքում սպասում ենք Ադրբեջանի Պաշտպանության նախարարին, ում հետ կքննարկենք եւ կիրականացնենք 2017թ․ պաշտպանության համագործակցության ծրագրով նախատեսված  կետերը»,-հայտարարել  է Իզորիան:

Այս հանդիպման ընթացքում նաև կարևորվել է ռազմական կրթության ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին եւ Վրաստանում Ադրբեջանի ռազմական կցորդի պաշտոնակատար մայոր Ֆուադ Իբրահիմովը:

Թողնել պատասխան