Վրաստանի մի քանի դպրոց չի գործում վատ եղանակի պատճառով

Ինչպես հաղորդում է interpressnews պարբերականը հղվելով Վրաստանի Կրթության նախարարությանը, այս պահի դրությամբ վատ եղանակային պայմանների պատճառով ուսումնական գործընթացը դադարեցված է Ամբրոլաուրիում, Փոքր Օնի գյուղի դպրոցում, Նինոծմինդայի 2՝ Կաթնատու և Ժդանովկան գյուղերի հանրային դպրոցներում նաև Խելվաչաուրիի շրջանի Գորա, Մախո և Զեդա Ախալշեն գյուղերում:

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել ուսումնական ընթացքը դադարեցնելու վերաբրյալ անհատականական որոշում կայացնել, ելնելով յուրաքանչյուր դպրոցի կարիքից: Այն դպրոցներում որտեղ բացակայությունների քանակը անցել է 20%-ից, ուսուցման պրոցեսը 3 օրով կդադարեցվի: Ներկա պահին այդպիսի դպրոցներ են հանդիսանում Թբիլիսիի 74-րդ հանային դպրոցը, Թելավիի 5-րդ, Թիանեթիի 3, Ախասոփելի գյուղի հանրային դպրոցը, Ղուլելեբիի և Տուշուրեբիի հանրային դպրոցները:

Թողնել պատասխան