Վրաստանի ՆԳՆ-ը հանգամանալիորեն կքննի Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպը. փոխնախարար

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հանգամանալիորեն կքննի Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպը։  Այս մասին վստահեցրել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար  Շալվա Խուցիշվիլին՝ տեղեկացնելով, որ հետաքննությունն  ընթանում է ՔՕ-ի 178-րդ հոդվածի առաջին կետի (շորթում) հատկանիշներով:

«Միջադեպից տուժածը ցուցմունք է տվել: Հետաքննությունը դեռ կորոշի, թե ովքեր են հարցաքննության ենթարկվելու: Հատուկ ուշադրություն ենք դարձնում տեղի ունեցածին»,-հայտարարել է Խուցիշվիլին:

Հիշեցնենք՝ ընտրությունների երկրորդ փուլից նախաշեմին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը  հայտարարում է, որ  Սամցխե-Ջավախեթիիում  կուսակցության ակտիվիստի  նկատմամբ տեղի իշխանությունները ճնշումներ են գործադրել։

Թողնել պատասխան