Վրաստանի ՆԳՆ-ն հիմա էլ պաղպաղակ և խտացրած կաթ է գնում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը 43.700 կգ խտացրած կաթ ձեռք բերելու մրցույթ է հայտարարել՝ մոտ 209.760 լարի ընդհանուր արժողությամբ: Օրեր առաջ նախարարությունը ևս մեկ էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 2.700 կգ պաղպաղակի համար: Ձեռք բերվող պաղպաղակի մոտավոր արժեքը 22.680 լարի է նշվում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին նախարարությունը մեկ միլիոն լարիի շոկոլադի և կարամելի կոնֆետների մրցույթ էր հայտարարել, սա  գրավել էր լրատվամիջոցների ուշադրությունը և տարբեր մեկնաբանությունների առիթ դարձել:  ՆԳՆ-ը պարզաբանումներ էր ներկայացրել, թե ձեռք բերված քաղցրեղենը դեպարտամենտի աշխատակիցների, զինվորների, սահմանապահների և հրշեջ-փրկարարների համար է:  ՆԳՆ-ն այն ժամանակ անտեղի էր համար քաղցրավենիքի ձեռք բերման շուրջ այդչափ մեծ արձագանքը:

Նյութի աղնյուր՝ newsgeorgia.ge

Թողնել պատասխան