Վրաստանի ՔԿՀ-ներում 9 ընտրատեղամաս է գործում

Վրաստանում 2016 թ․ խորհրդարանական ընտրություններրի  երկրորդ փուլի համար  երկրի Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) բացվել է 9 ընտրատեղամաս։ Պատիժների իրականացման և պրոբացիայի հարցերով նախարարության տեղեկատվության համաձայն՝  նախատեսված է նաև քվեարկություն շրջիկ արկղի միջոցով:

Հիշեցնենք, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝  ընտրելու իրավունք չունեն ծանր  հանցանքների համար դատապարտվածները։

ՔԿՀ-ների աշխատակիցները եվս իրենց քաղաքացիական պարտքը կկատարեն տեղում կազմավորված ընտրատեղամասերում։

Թողնել պատասխան