Գորիում ծեծի է ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչը

Գորիի շրջանի Սոբիսի գյուղում  ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվ աջակից  Ալբերտ Մերաբիշվիլին: Վերջինս լրագրողներին տեղեկացրել է, որ  իրեն ծեծել են քվեարկության գնալիս:

Նա տեղի ունեցածի մեջ մեղադրում է  Գորիի սակրեբուլոյի (տեղական ինքնակառավարման մարմին) ներկայացուցիչ, իշխող «Վրացական երազանք»-ի անդամ Կոբա Բերիանիձեին:

Մերաբիշվիլիի պնդմամբ, ինքը ծեծի է ենթարկվել մոտ մեկ  տասնյակ անձանց կողմից: Նա ծեծկռտուքի անձնական դրդապատճառները բացառել է՝ նշելով, որ Բերիանիձեին առաջին անգամ էր տեսնում: Այժմ Մերաբիշվիլին գտնվում է հիվանդանոցում:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից  հայտնել են, որ տեղի ունեցածը Մերաբիշվիլիի կողմից իրականացրած սադրանքի հետևանք է: Վրաստանի ՆԳՆ-ը քրեական գործ է հարուցել ՔՕ-ի 125-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Թողնել պատասխան