Վրաստանում ավտոմեքենաների կատալիզատորներ են գողանում. Ռուսթավի 2

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ խոսվում է, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի ողջ տարածքում, տրանսպորտային միջոցների դետալների գողությունների աճի վերաբերյալ: Հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Թբիլիսիում գրեթե ամեն օր հիբրիդային ավտոմեքենաների կատալիզատորներ են գողանում:

Թբիլիսիի Թեմքա թաղամասում անհայտ անձինք ավտոմեքենաներից կատալիզատորներ են գողանում: Տուժածներից մեկը պատմում է, որ հատկապես Toyota PRIUS մակնիշի ավտոմեքենաների դեպքում նման գողությունները հաճախակի են դարձել: Իսկ օգտագործված կատալիզատորի գինը տատանվում է 650-1000 լարիի սահմաններում:

Առևտրականները պնդում են, որ չգիտեն, թե որտեղ է վաճառվում գողացված ապրանքը:

Նշենք, որ կատալիզատոր չունենալու դեպքում ավտոմեքենան չի կարող անցնել տեխնիկական փորձաքննություն, որը որոշ ավտոմեքենաների համար պարտադիր կլինի 2020 թվականից:

Թողնել պատասխան