Տատունաշվիլիի մահվան շուրջ շահարկումների ու հիստերիայի պատճառը Վրաստանում նախընտրական պայքարն է. Բիբիլով

«Տատունաշվիլիի մահվան շուրջ շահարկումների ու հիստերիայի պատճառներից մեկը Վրաստանում նախընտրական քաղաքական պայքարն է»,- այս մասին հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:

«Վրաստանում թեժ քաղաքական պայքար է ընթանում նախագահական ընտրությունների ֆոնին: Տարբեր քաղաքական ուժեր փորձում են դիվիդենտներ շահել պոպուլիստական հայտարարություններով և ցույցերով: Գիտենք, որ նման դիվիդենտները պարզ ազգայնականության միջոցով է տեղի ունենում»,- նշել է Բիբիլովը:

Վերջինիս խոսքով, նշված հիստերիայի աղբյուրը Վրաստանի արևմտյան կուրատորներն են, «որոնք իրավապաշտպան կազմակերպություններին օգտագործում են, որպեսզի Հարավային Օսիան ևս մեկ անգամ ներկայացնեն որպես բռնագրավված տարածք, որտեղ մարդու իրավունքները պարբերաբար խախտվում են»:

Թողնել պատասխան