Վրաստանում ճշտվում են նախընտրական ցուցակները

Պետական ծառայությունների զարգացման գործակալության տվյալների համաձայն`  ներկա դրությամբ Վրաստանում պոտենցիալ ընտրողների թվաքանակը 3.513.260 է: Նշված տվյալները պետական ծառայությունների զարգացման գործակալության ղեկավար Գիորգի Պատարիձեն փոխանցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանդիպմանը ներկա  են եղել  նաև գործակալության ղեկավարի տեղակալ Մամուկա Սամխարաձեն և ԿԸՀ-ի ղեկավարի տեղակալ Գիորգի Շարաբիձեն:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրողների նորացված տվյալները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետական ծառայությունների զարգացման գործակալությունից ստացված տվյալների հիման վրա ևս մեկ անգամ կթարմացնի ընտրողների ցուցակը:

Թողնել պատասխան