Ջանելիձեն և Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել

Վրացական  «Ռուսթավի 2»  հեռուստաընկերությունը,  հղվելով երկրի  Արտգործնախարարության տարածած հաղորդագրության վրա,  փոխանցում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հեռախոսազրույցը` ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ: Զրույցի թեմանՂարաբաղում ստեղծված իրավիճակն է:

Արտաքին գործերի նախարարության հանրության հետ կապերի վարչության տեղեկատվությամբ`  նախարար Ջանելիձեն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի ընթացքում ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է  կրակի դադարեցումն ու խաղաղության ապահովումը, ինչպես նաև հույս հայտնել, որ միջազգային  ջանքերով հնարավոր կլինի մեղմել լավածությունը, ինչը կարեւոր է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար:

Թողնել պատասխան