Վրաստանում «Վերջին զանգ»-ը հնչել է 39 հազար շրջանավարտների համար

Վրաստանի հանրակրթական դպրոցների շուրջ 39 հազար շրջանավարտների համար այս տարի մայիսի 18-ին հնչեց «Վերջին զանգ»-ը։

Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին մասնակցել է Թբիլիսիի թիվ 150  դպրոցի 12-րդ դասարանցիների «Վերջին զանգ»-ի միջոցառմանը՝ շնորհավորելով նրանց նոր կյանք մուտք գործելու կապակցությամբ։

Շրջանավարտներին մնում է հանձնել ավարտական քննությունները, որոնք կսկվեն մայիսի 20-ին: 11-րդ դասարանցիների ավարտական քննությունները կսկսվեն հունիսի 12-ին,  ուսումնական տարին կավարտվի հունիսի 15-ին:

Առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կավարտվի մայիսի 25-ին, փոխանցում է imedinews-ը։

Թողնել պատասխան