Թամազ Մեճաուրի. «Վրացական երազանք»-ի թեկնածուները կդժվարանան հաստատել երկրի ուղղությունը դեպի ՆԱՏՕ

«Վրացական երազանք դաշինքի մեծամասնական ընտրակարգով ներկայացված շատ թեկնածուներ կդժվարանան հաստատել երկրի ուղղությունը դեպի ՆԱՏՕ. նրանք Ռուստաստատում արմատավորված բիզնես ունեն»: Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նույն դաշինքից ընտրված պատգամավոր Թամազ Մեճաուրին` անդրադառնալով «Վրացական երազանքի» կողմից օրերս մեծամասնական ընտրակարգով ներկայացված նոր թեկնածուներին: Մեճաուրիին հետաքրքրում է, թե կոալիցիայի այս նոր «դեմքերը» ինչպես կպատասխանեն`« ի՞նչ կապ ունեք Վրացական երազանքի կամ Միացյալ Ազգային շարժում եւ Հանրապետական կուսակցությունների հետ» հարցին:

Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» այս տարի իր մեծամասնական ցուցակում ընդգրկել է մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում Շևարդնաձեի ժամանակաշրջանի ազդեցիկ գործիչների: Այս առընչությամբ օրեր առաջ երկրի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն ասել էր. «Վրացական երազանքի» ներկայացրած պատգամավորների թեկնածուների ցանկից պարզ է դառնում, որ դաշինքը երկիրը հետ է տանում դեպի Շեւարդնաձեի ժամանակաշրջան»:

Թողնել պատասխան