Հուլիսի 25-ի վրացական մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը այսօր առավելապես խոսեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մասին: Հիշեցնենք` նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ  իր ընտանիքի անդամներից մեկի վրա ճնշում են գործադրվել:   «News.ge»-ն փոխանցում է, որ Մարգվելաշվիլին  խնդրի առընչությամբ պատրաստ է հանդիպել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի  և խորհրդարանի նախագահ Դավիթ  Ուսուփաշվիլիի հետ, որպեսզի պատասխան գտնեն «այն վտանգավոր միտումների, որոնք տեղի են ունենում մեր քաղաքական կյանքում»:  Մարգվելաշվիլին տեղեկացրել է, որ  ճնշումը  տեղի է ունեցել իրավապահ մարմինների մասնակցությամբ:

Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գլխավոր քարտուղար  Ալեքսի Պետրիաշվիլին անդրադառնալով նախագահի հայտարարությանը,  կոչ է արել մտածել այս ուղղությամբ:  «Այս փաստը շատ մտահոգիչ է: Կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսևորի, որ  իրավապահ մարմինները  պատասխանատվությունը  վերցնեն իրենց վրա: Երբ այս թեմայի շուրջ խոսում է  Սահմանադրական դատարանի ղեկավարը, երկրի գերագույն հրամանատարը և ընդդիմությունը, ուրեմն, ըստ էության լուրջ պետական սկանդալի հետ գործ ունենք»,-հայտարարել է Պետրիաշվիլին, հույս հայտնելով, որ վարչապետը հարցին կարձագանքի  և կոնկրետ մարդիկ  պատասխանատվության կենթարկեն:

«Frontnews»  պարբերականը ավելի ուշ հրապարակեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ ասվում է, որ հարցի շուրջ ՆԳՆ-ը պարզբանումներ է անում` հաշվի առնելով հանրության շրջանում առաջացած մեծ  հետաքրքրությունը:  Նրանում մասնավորապես ասվում է,  որ նախագահը օրեր  առաջ վարչապետ Կվիրիկաշվիլիին տեղեկություններ է տվել իր ընտանիքի անդամներից մեկին  խուզարկելու վերաբերյալ:

ՆԳՆ-ը տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկրի նախագահը հավանաբար նկատի ունի նախարարության կենտրոնական քրեական վարչությունում ՔՕ-ի  236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ կետերով (ապօրինի կերպով զենքի ձեռք բերում և պահպանում) ընթացող հետաքննությունը:  Ըստ ՆԳՆ-ի, 2016 թ.  հունիսի 26-ին Թբիլիսիում 3 մարդ է  խուզարկման ենթարկվել, որոնցից երկուսի  մոտ ապօրինի ոչինչ չի եղել, իսկ մեկի մոտ իրավապահ մարմինները սառը զենք են հայտնաբերել: Խուզարկման ենթարկվածների թվում է եղել  նախագահ կնոջ աղջկա ամուսինը:

Վրաստանի ՆԳՆ-ը  տարածած հայտարարության մեջ, սակայն  չի նշում, թե արդյոք նախագահի փեսայի մոտ է հայտնաբերվել սառը զենքը,  թե ոչ: Նախարարությունը հավաստիացրել է, որ հետաքննությունը իրականացվել է օրենքի տարրին համահունչ,  քաղաքացիների իրավունքները ամբողջովին պաշտպանված են եղել:

Վրացալեզու պարբերականները  ակտիվորեն լուսաբանեցին նաև  Վրաստանի դատախազության ծախսերի վերաբերյալ  «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի»` IDFI-ի կողմից հրապարակած  զեկույցը: Թեմային անդրադարձել է   «Netgazeti.ge»-ն: Պարբերականի փոխանցմամբ,  վերլուծության համաձայն՝  2012 թվականից հետո դատախազությունում աշխատողների թվի աճի հետ միասին զգալիորեն աճել են նաև վարչական ծախսերը: Սակայն դատախազության աշխատակիցների  վարձատրության ծախսերը զգալիորեն գերազանցում են զբաղվածության աճի տեմպերը:   IDFI-ի զեկույցի համաձայն,  2011 թ.  դեկտեմբերի 31-ից 2015թ.-ի դեկտեմբերի 31-ը  ընկած ժամանակահավածում դատախազության աշխատակիցների թվաքանակը աճել է 27,8%-ով, իսկ  2015թ.-ի  վարձատրության ծախսեր 2012-ի հետ համեմատ աճել է  69,1%-ով:

Հասարակական կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ մինչ 2014 թ. դատախազության աշխատակիցները որպես փոխհատուցում ստացել են միայն պարգևավճարներ, իսկ 2014 թվականից հետո՝ նաև հավելյալ աշխատավարձ: Այն կազմել է 3 960 116 լարի, իսկ բոնուսները և պարգևավճարները միասին  10 243 695 լարի:

IDFI-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլխավոր դատախազ  Իրակլի Շոթաձեի աշխատավարձը 2015 թ.  կազմել է  113.070 լարի, որեղից 70.440 լարին բոնուսներ և հավելավճար է: Միևնույն ժամանակ նրա տեղակալ Գիորգի Գաբիտաշվիլիի տարեկան աշխատավարձը կազմել է  138.615 լարի՝  97.815 բոնուսներ և հավելավճար: Միևնույն կազմակերպության փոխանցմամբ՝  2013 թ.  դատախախզությունը նոր ավտոմեքենաներ գնելու համար ծախսել է 1.599.089 լարի, 2014 թվականին` 199.177, 2015-ին՝ 162.692 լարի,  իսկ 2011-2012 թթ. ավտոմեքենաների ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն արձանագրված չէ:

Թողնել պատասխան