«Վրացական քայլերթի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Վրացական քայլերթի» 5 անդամներին գումարի դիմաց ազատ է արձակել, երկուսը դեռևս ձերբակալված են:

Ազատ են արձակվել Միխեիլ Ամիսուլաշվիլին, Լադո Սադղոբելաշվիլին, Իրակլի Դոլենջաշվիլին, Օլեգ Դանգաձեին և Բեքա Ռևազիշվիլին: Ձերբակալված են մնում Գիորգի Օնիանին և Լուկա Նացվլիշվիլին:

Դատական գործընթացը կվերսկսվի հունիսի 19-ին ժամը 12:00-ին:

Թողնել պատասխան