Տաքսիի ղեկին կին է

Քութաիսիում տաքսի ընկերություն է հայտնվել՝ Lady taxi անունով: Մյուս տաքսի ընկերությունից սա տարբերվում է նրանով, որ ընկերության վարորդները միայն կանայք են: Գաղափարի հեղինակը Ֆաթի Փիրցխալավան է:

«2018 թ․ փետրվարի 22-ին ընկերներիս հետ որոշեցինք փոքր ինչ տարբերվող երեկո անցկացնել: Ես գնեցի տաքսու նշան և դուրս եկա փողոց. տեսա մարդկանց, ովքեր զարմացած նայում էին, քանի որ տաքսին կին էր վարում: Այս ամենը մեծ տպավորություն թողեց վրաս և զվարճանքից վերածվեց լուրջ գաղափարի իրականացման: Եղբորս և մի քանի ընկերներիս հետ սկսեցինք ստեղծել ընկերություն, որը կոչեցինք Lady taxi», — զրույցի մեջ ասել է Փիրցխալավան:

Ինչ վերաբերում է վարորդներին՝ աշխատակազմի վերապատրաստման գործընթացը շարունակվում է: Սակագները որոշվում են ըստ կիլոմետրի, մոտ 60-70 թեթրի, իսկ նստելավարձը կկազմի 2 լարի:

Թողնել պատասխան