Րիկղե-Նարիկղալա ճոպանուղին ժամանակավոր չի գործի

Թբիլիսիի զբոսաշրջիկների սիրելի ճոպանուղին ժամանակավոր չի սպասարկի՝ էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով: Թբիլիսիի պատմական հատվածում, Րիկղեի այգին Նարիկղալայի ամրոցին կապող ճոպանը, փետրվարի 23-ին ժամը 11:00-ից 18:00-ն փակ կլինի։ Ասված է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության պաշտոնական հաղորդագրությունում: Էլեկտրաբաշխիչ աշխատանքների հետ կապված «Թելասի» էլեկտրաբաշխիչ ընկերությունը դադարեցնելու է նշված վայրի էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ճոպանուղին շահագործվում է 2012-ից և օրական միջինը 2500 ուղևոր է սպասարկում:

Ներկայումս Թբիլիսիում երկու ճոպանուղի է գործում՝ Րիկղեի այգուց Նարիկղալա ամրոց և Ճավճավաձեի պողոտայից Կրիայի լիճ:

Նյութը՝ sputnik-georgia-ից

Թողնել պատասխան