CREATE ծրագրի առաջընթացը. արձագանքներ աշխարհից

«Սա նմանը չունեցող աշխատանք է: Իրակլի, շնորհավորում եմ Վրաստանում հակամարտությունների կարգավորման պայքարում Ձեր կատարած քայլերի առիթով: Դուք և Ձեր ընկերները բոլորիս համար օրինակ եք»,- նման բովանդակությամբ նամակ է գրել Իրակլի Գոգիային Կորնելիի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Գաիլ Հոլստ-Ուորհաֆը:Նամակի համար առիթ է դարձել Թբիլիսիի Ախմետելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Իրակլի Գոգիայի և իր դերասանների ու ընկերների կողմից գրանցված առաջընթացն է Project CREATE ծրագրի շրջանակներում: Հենրիկ Իբսենի  «Ժողովրդի թշնամին» պիեսի մոտիվներով ստեղծված ծրագիրը դարձել է այնքան նորարարական և հեղափոխական, որ գովասանքի է արժանացել  սոցիալական գիտությունների համաշխարհային առաջատար ներկայացուցիչների կողմից:

Նախագծի հիմնական մասը վրաց և աբխազ արվեստագետների համատեղ աշխատանքն է, որտեղ դերասաններ Անդրիա Գվելսեինի և Գիորգի Ցխադաձեի հետ ակտիվորեն մասնակցել են Մարտա Ցվիժբան և Միկա Տուժբան: Օսլոյի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի հիմնադիր և «Սոցիոլոգիայի Պիկասո», նորվեգացի գիտնական Իոհան Գալտունգը Իրակլի Գոգիային և իր գործընկերների կողմից իրականացված CREATE ծրագիրը հայտարարել է վերջին 50 տարվա լավագույն սոցիալ թատերական ծրագիր:

CREATE CREATER CREATEST!  — գրել է սոցիոլոգիայի ոլորտում առաջատար անձանցից մեկը` Իոհան Գալտունգը:

«Իրակլի Գոգիայի և իր ընկերների այս աշխատությունը մեծ ազդեցություն է ունեցել տրանսֆորմացիոն թատրոնի զարգացման վրա: Վրաց փորձագետները հատկապես կարևորում են աբխազ դերասան Մարտա Ցվիժբայի դերն այս գործընթացում` վրաց դերասանների հետ մեկտեղ»,- ասվում է Artnews-ի կողմից պատրսատված հոդվածում:

Քաղաքական գիտությունների առաջատար ներկայացուցիչ Մեթյու Էվանջելիստի խոսքերով, Գոգիան և CREATE ծրագիրը ամբողջությամբ փոխել են հակամարտությունների ընդհանուր բնապատկերը։ Նա կարևորում է այն փաստը, որ Հարավային Կովկասում նորարարական գործընթաց է սկսվել, որը կարող է ընդօրինակվել Միջին և Հեռավոր Ասիայում:

Թողնել պատասխան