Փարաջանովի 2 ֆիլմերը` Հարվարդի համալսարանի պարտադիր ցանկում

Հարվարդի համալսարանը Սերգեյ Փարաջանովի  ֆիլմերից 2-ը ընդգրկել է կինոգիտության մագիստրոսի աստիճանի համար դիմորդների  պարտադիր դիտման ցուցակում:  Ամբողջական ցանկը կազմված է 800 համաշխարհային լավագույն ֆիլմերից, ներառում է ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական ժապավեններ: Առանձին մասով նշված են պատմական ֆիլմերը, անիմացիաները, փորձարարական, ավանգարդ ժանրի ֆիլմերը: Փարաջանովի ստեղծագործություններից ցուցակում տեղ են գտել  «Մոռացված նախնիների ստվերները» (1964) և «Նռան գույնը» (1969): Հենց այս երկու ֆիլմերն են նրան համաշխարհային ճանաչում բերել:

Համաշխարհային հռչակ ունեցող հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին, Թբիլիսիում: Տաղանդավոր ռեժիսոր բեմադրողի  ֆիլմերը տասնյակ հեղինակավոր միջազգային մրցանակների են արժանացել: Փարաջանովը մահացել է 1990-ի հուլիսի 20-ին, Երևանում: 1991-ից Երևանում գործում է նրա տուն-թանգարանը:

Նյութի աղբյուր`  newsarmenia.am

Թողնել պատասխան