Քվեարկեցի Թբիլիսիի առաջընթացի օգտին. Ուդումաշվիլի

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զալիկո Ուդումաշվիլին Թբիլիսիի թիվ 12 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը:
«Քվեարկեցի Թբիլիսիի առաջընթացի օգտին: Այսօր ժողովուրդն ընտրում է կաշառակերության կամ կարգուկանոնի միջև»,-հայտարարեց քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն՝ կոչ անելով բնաչությանը մասնակցել ընտրություններին․
«Այդպիսով միայն կկարողանանք հաղթահարել ցանկացած կեղծիք»:

Թողնել պատասխան