Վրաստան կժամանի Ադրբեջանի նախագահը

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան։

Ադրբեջանի նախագահին կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում տեղի կունենա Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը «Շատո Մուխրանի»-ում հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։