Ընդդիմության միասնական թեկնածուները Թբիլիսիում. Ովքե՞ր են նրանք

Վրաստանի միավորված ընդդիմությունը քիչ առաջ ներկայացրել է ընդհանուր թեկնածուներին Թբիլիսիի 6 մեծամասնական շրջաններում:

Այսպիսով, 2020 թվականի աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին մայրաքաղաքի մեծամասնական շրջաններում ընդդիմությունը կներկայացնեն հետևյալ թեկնածուները.

  1. Նիկա Մելիա — «Ազգային շարժում» — Գլդանի թաղամաս,
  2. Լևան Խաբեիշվիլի — «Ազգային շարժում» — Սամգորի թաղամաս,
  3. Շալվա Նաթելաշվիլի — «Լեյբորիստական կուսակցություն» — Նաձալադևի թաղամաս,
  4. Գիորգի Վաշաձե — «Նոր Վրաստան» — Իսանի թաղամաս,
  5. Շալվա Շավգուլիձե — «Ազատ դեմոկրատներ» — Մթածմինդա-Կրծանիսի թաղամաս,
  6. Էլենե Խոշտարիա — «Եվրոպական Վրաստան» — Վակե թաղամաս:

Նախատեսվող սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Թբիլիսիում կազմավորվելու է 8 մեծամասնական շրջան: Այստեղից միայն երկուսում՝ Դիդուբե-Չուղուրեթի և Սաբուրթալո շրջաններում ընդդիմությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել  միասնական թեկնածուների վերաբերյալ: