Օգոստոսի 24-ի վրաստանյան մամուլի տեսություն

Սիրիայում մահացել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի՝ Սուլթան Գումաշվիլին: Ինչպես «Կվիրային» հայտնել է Պանկիսիի ավագանու խորհրդի անդամ Զաուր Գումաշվիլին, Գումաշվիլիի մահվան լուրը ընտանիքին երեկ են հայտնել: Ըստ նրա,  Գումաշվիլին 20 տարեկան էր: Տարածված  տեղեկատվության համաձայն, Սուլթան Գումաշվիլին հոր հետ իսլամական ծարահեղականներին միանալու նպատակով Սիրիա է մեկնել 3 տարի առաջ: Գումաշվիլիի ընտանիքի մյուս  բնակվում են կիճի  Ջողոլո գյուղում:

Գորիի շրջանի վերին Սոբիսի գյուղում  ռուսական կոմբայն է հայտնաբերվել: Ռուսական զորքերը հավաքում են Սոբիսիի  բնակիչները գարնանը ցանած բերքը: «Frontnews»-ը գրում է, որ այս պահին եղած տեղեկատվությամբ,   մոտավորապես  հեկտար հողատարածք է  գրավված:  Գյուղացիները  պատմել են, որ ռուս զինվորականներն  իրենց պատկանող հողատարածքներում սահմանահատման սյուներ են  մի քանի ամիս առաջ`  նրանից հետո, երբ  բնակիչները ավարտել են սերմնացանը:  Գյուղացիների  խոսքերով   ռուս զինվորականները բերքահավաքը  սկսել են  երեկ երեկոյան:

Նույն լրատվամիջոցը ավելացնում է, որ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելել են Սոբիսի` պարզելու, թե գղուցինրեը ինչու են զրկված դեփական բերքը հավաքելու հնարավորությունից:

Վրաստանյան լրատվամիջեցները անդրադառնում են Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: «Frontnews»-ը  փոխանցում է, որ  Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված ցավակցություն է հայտնել:

«Ցավակցություն եմ հայտնում Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով: Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի անունից ցավակցում եմ այս աղետի զոհերի ընտանիքներին, Իտալիայի կառավարությանը, Իտալիայի ողջ ժողովրդին: Հուսով եմ, որ շատ  շուտով հնարավոր կլինի ավերակների տակ գտնվող մարդկանց օգնություն ցուցաբերել:

Այս ծանր փորձության մեջ  մենք կանգնած ենք իտալացի ժողովրդի կողքին: Հավատում ենք, որ Իտալիան արժանապատվորեն կհաղթահարի այս փորձությունը»,-նշված է Վրաստանի վարչապետի  ցավակցական նամակում:

«Interpresnews»-ի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան Խորհրդի այցի շրջանակներում, սեպտեմբերի 7-8 Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:  Կառավարության նիստի ավրտին այս  մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:

Նրա խոսքով,  սա Հյուսիսատլանտիկյան Խորհրդի թվով 4-րդ  այցն է Վրաստան, ինչը մեր երկրի հանդեպ աննախադեպ աջակցության և համագործակցության նշան է: Նախարարի խոսքով, Վրաստանը այսօր ունի բոլոր ռեսուրսները, որոնք հարկավոր են ՆԱՏՕ-ում ինտեգրվելու և  լիովին անդամակցության համար:

«News.ge» պարբերականը շարունակելով լուսաբանել ազգային արժույթի գնի փոփոխությունը,  տեղեկացնում է, որ  Վրաստանի Կենտրոնական բանկը օգոստոսի 25-ի համար սահմանել է լարիի պաշտոնական փոխարժեքը, ըստ որի ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.0187 միավորով: Այսպիսով  դոլարը կարժենա 2,2976 լարի:  Լարին  եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.0091  միավորով ` կազմելով  2.5915 լարի:

Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ցույցի մասնակիցները շենքը շրջապատել ու  շղթա էին կազմել: Ցույցի մասնակիցները բողոքում են քաղաքում ծառահատումների  դեմ և պահանջում են էկոլոգիայի և կանաչապատման աշխատանքի ղեկավար Նինո Սուլխանիշվիլիի և նրա տեղակալ Նուգզար Կախնիաուրիի հրաժարականները:

Ցույցի մասնակիցները նաև վիրավորական վանկարկումներով դիմել են Դավիթ Նարմանիային: Ցույցը, որը խաղաղ բնույթ է կրել,  տեղի է ունեցել տարբեր երաժիշտների նվագակցությամբ:  Տեղում եղել են ոստիկանության ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնի է Թբիլիսիի  քաղաքապետ Դավիթ Նարմանիան «Կանաչ բռունցք» հասարակական կազմակերպության անդամ Դավիթ Կուպրաձեին քաղաքապետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ վիրավորական խոսքեր է ասել, որի պատճառով ներկաները  Կուպրաձեին ստիպել են լքել նիստը: Նիստի ընթացքում պետք է քննարկվեին բնապահպանման մի շարք կարևոր հարցերը:  «Կանաչ բռունցք» կազմակերպության անդամ Իրակլի Կուպրաձեն դիմել է  քաղաքապետին`  կոչ  անելով  հանդիպմանը  քննարկել կոնկրետ խնդիրներ,  այլ ոչ թե  պոպուլիստական հայտարարություններ աներ:

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նկատողություն է արել` ասելով, որ նրանց խոսքի իրավունք չի տվել  և պետք է լքեն շենքը:

Թողնել պատասխան