Օլիմպիական խաղերի Վրաստանի չեմպիոնները կստանան 170 հազար լարի

Օլիմպիական խաղերում Վրաստանի  չեմպիոնները կստանան 170 հազար լարի (շուրջ 72 հազար դոլար): Այս մասին հայտարարել է Վրաստանի սպորտի նախարար Տարիել Խեչիկաշվիլին` հրավիրած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ բացի այդ, խաղերի բոլոր մասնակիցները անկախ մրցույթում գրանցած արդյունքներից, կպարգևատրվեն:

Վրաստանից  39  մարզիկ 12 սպորտաձևերում կմասնակցի   31-րդ ամառային օլիմպիական խաղերին, որորնք  կանցկացվեն   օգոստոսի 5-21-ը` Ռիո դե Ժանեյրոյում:

Բրազիլիայի իշխանությունները  խաղերին ընդառաջ ուղերձ են հղել` հավաստիացնելով, որ խաղերի ժամանակ Զիկա (Zika) վարակի ռիսկ գործնականում չկա:

Հիշեցնենք, որ հիշյալ վիրուսը  տարածված է հատկապես Բրազիլիայում:

Թողնել պատասխան