Թուրքիայում Վրաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել

«Մենք  ուշադրության կենտրոնում ենք պահում  Թուրքիայում ձերբակալված Վրաստանի քաղաքացիների հարցը»: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն`անդրադառնալով Թուրքիայում  ոստիկանի սպանության մեղադրանքով` Վրաստանի  5 քաղաքացիների ձերբակալությանը:

«Մեր դեսպանատունը նույնպես զբաղվում է այս հարցով:  Հյուպատոսարանի աշխատակիցները տեղում են  առաջին րոպեներից: Ուզում եմ ասել, որ այս իրադարձությանը մենք առավել ուշադրությամբ ենք հետևում»,— ասել է Գիգի Գիգիաձեն:

Տարբեր լրատվամիջոցների  փոխանցմամբ` Վրաստանի հինգ քաղաքացիներ  փորձել են Թուրքիայում ավտոմեքենա թալանել: Գողությունը փորձել է  կանխել    ոստիկանը, որը ծանր վնասվածքներ է  ստացել և մահացել հիվանդանոցում:

Թողնել պատասխան