Օսերի և աբխազների հետ մեր հարաբերությունները փչացնում է ՌԴ-ի ագրեսիան. Կոբախիձե

Օկուպացիայի և Ռուսաստանի ագրեսիայի հետ կապված խնդիրների լուծումն այդքան էլ հեշտ չէ, այնուամենայնիվ մենք հավատում ենք, որ մեր պրագմատիկ քաղաքականությամբ կհասնենք մեր նպատակներին: Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի անվան համալսարանում, ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեն ընդգծել է հատկապես այն խնդիրները, որոնք կապված են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների հետ: Խորհրդարանի խոսնակը խոսել է նաև Ռուսատան հետ իրականացվող պրագմատիկ քաղաքականության մասին: Նրա խոսքով, այդ քաղաքականության արդյունքում ձեռք է բերվել բավականին կայուն իրավիճակ:

«Բազմաթիվ խնդիրներ ունենք օկուպացիայի հետ կապված, որոնց լուծման հարցում մեզ աջակցում են մեր արևմտյան գործընկերները: Նրանց կողմից նույնպես ողջունվում է մեր վարած պրագմատիկ քաղաքականությունը»,-Ասել է Կոբախիձեն:

Խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է մարդու իրավունքների խախտման հաճախակի դեպքերը Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում:

«Ոչ պակաս կարևոր խնդիր է նաև Վրաստանի ադմինիստրատիվ սահմաններում տեղաշարժման հարցը: Մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել մեր օս և աբխազ եղբայրների և քույրերի հետ հարաբերություններում վստահության վերականգնմա համար: Ռուսաստանին վախեցրեց մեր հաջողությունները և սկսեց սահմանափակել ազատ տեղաշարժման իրավունքը: Մենք որևէ Էթնիկ խնդիր չունենք օսերի կամ աբխազների հետ: Մեր հարաբերությունները փչացնում է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը»,-  նշել է խորհրդարանի խոսնակը:

Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան