Ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 43,7%-ը 

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 2 859 230 պատվաստում։ 

Մարտի 30-ին իրականացվել է 1 804 պատվաստում։ 

Ըստ NCDC-ի տվյալների՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 361 229 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47.4 տոկոսը։ Ամբողջությամբ (երկու դոզա) պատվաստվել է 1 256 781 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,7 տոկոսը։ 

Հատկանշական է, որ խթանիչ (booster) դոզայով պատվաստվել է 238 093 քաղաքացի։

12-15 տարեկանների շրջանում մեկ դոզայով պատվաստվել է 4 131 քաղաքացի (2,33 տոկոսը), ամբողջությամբ պատվաստվել է 3 268 քաղաքացի (1,84 տոկոս)։ 

16-17 տարեկան դեռահասների շրջանում մեկ դոզայով պատվաստվել է 12 608 քաղաքացի (15,55 տոկոսը), ամբողջությամբ պատվաստվել է՝ 11 152 քաղաքացի (13,75 տոկոսը)։ 

Նշենք, որ մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 450 դեպք: