14 տարի մեր երկրի սիրտը օկուպացված է Ռուսաստանի կողմից. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել՝ նշելով, որ «երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»։

Նույն գրառման մեջ վարչապետն իր հարգանքն է հայտնում օգոստոսյան պատերազմում զոհված զինվորներին ու խաղաղ բնակիչներին։

«14 տարի է անցել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից, որը մեր բազմաթիվ համաքաղաքացիների կյանքը խլեց, 14 տարի շարունակ մեր երկրի սիրտը` Սամաչաբլոն, Ցխինվալիի շրջանն ու Աբխազիան օկուպացված են Ռուսաստանի կողմից:

Մենք ընտրել ենք խաղաղ, խելամիտ քաղաքականությունը՝ որպես տարածքային ամբողջականությունը վերականգնելու և երկիրը միավորելու միջոց, և հավատում ենք, որ անպայման կհասնենք մեր նպատակին՝ Վրաստանը միավորված կլինի», — գրել է Ղարիբաշվիլին։

Օգոստոսյան պատերազմից 14 տարի անց․ քաղած դասերն ու անելիքները՝ ըստ նախկին օմբուդսմենի