«Ռուսթավի 2»-ի դատական նիստը նշանակված է մարտի 2-ին

Վրաստանի Գերագույն դատարանը «Ռուսթավի 2»-ի գործով լսումների օր է  նշանակել մարտի 2-ը: Հեռուստաընկերության փոխանցմամբ`  լսումներին «Ռուսթավի 2»-ը ներկայացուցիչ չի ունենա: Հայտնի են  նաև գործով դատավորների անունները. Մզիա Թոդուա, Նինո Գվենետաձե, Վասիլ Ռոինիշվիլի, Էկատերինե Գասիտաշվիլի, Պաատա Քաթամաձե, Բեսարիոն Ալավիձե, Մայա Վաչաձե, Զուրաբ Ձլիերիշվիլի, Գիորգի Շավլիշվիլի:

Թողնել պատասխան