Վրաստանի ՆԳՆ-ն ավելի քան 100 տոննա շոկոլադ կգնի

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը  104.260 կիլոգրամ շոկոլադ և 125 կիլոգրամ կարամել ձեռք կբերի: Գնումների մրցույթը հայտարարվել է փետրվարի 22-ին: Գնումների հնարավոր արժեքը կազմում է 1. 058.989 լարի, տեղեկացնում է «Tabula.ge»-ն:

Աղբյուրը գրում է, որ մրցույթը հայտարարվել է Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող 3 գերատեսչության համար` Լոգիստիկայի վարչություն` 76.260 կգ շոկոլադ և 110 կգ կարամել, Ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության վարչություն` 5 500 կգ շոկոլադ և 15 կգ կարամել, Սահմանային ոստիկանություն` 22 500 կգ շոկոլադ:

Թողնել պատասխան