182 քրեական հանցագործություն և 1450 իրավախախտում` 2 օրում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հանցագործությունների կանխարգելման  և հասարակական կարգի  պահպանման  նպատակով ողջ երկրի տարածքով հատուկ վերահսկողություն է  իրականացրել: 

2016 թվականի հունիսի 16-18-ը   իրականացրած աշխատանքների արդյունքում 182 քրեական հանցագործություն է գրանցվել,  այդ թվում հրազենի ապօրինի ձեռք բերման և կրման ավելի քան 60  և  սպանության փորձի 1 դեպք:  Իրավապահները կանխել են  նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության  21, Վրաստան թմրանյութերի ներկրման փորձի  1 դեպք:

Գրանցվել է վարչական իրավախախտումների 1450 դեպք, այդ թվում թմրանյութերի օգտագործման 49, ավազակության 17, ոստիկանության աշխատակցին չենթարկվելու 32  դեպք:  Օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է   նաև տարբեր տեսակի զինտեխնիկա, ատրճանակներ, ռումբեր և այլն:
Իրավապահները  ձերբակալել են քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող 26, իսկ վարչական իրավախախտումների համար  53 մարդու:

Տեղեկացնում է http://geonews.ge ն:

Թողնել պատասխան