Իվանիշվիլին հանդիպում է կուսակիցներին

«Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր գրասենյակում այսօր՝ նոյեմբերի 25-ին, խորհրդարանական մեծամասնության նիստ է ընթանում, որի ավարտին հնարավոր է պաշտոնապես հայտնի դառնա, թե ինչ համաձայնության են եկել կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին և մեծամասնական պատգամավորները:

Հիշեցնենք՝ Իվանիշվիլին նախօրեին հանդիպել է մեծամասնական այն պատգամավորների հետ, ովքեր համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխության նախագծի ընդունմանը դեմ են քվեարկել:

Հանդիպումից հետո մեծամասնական պատգամավորները լրագրողների հետ զրույցում ասել են, որ սկզբունքային հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել, սակայն դեռ չեն մանրամասնել։