ԱՄՆ դեսպանատուն՝ մենք երես չենք թեքելու գործընկերներից

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխանցել է, որ Ռուսաստանը փորձում է փոխել իրականությունն ու ապատեղեկատվության միջոցով վերաշարադրել պատմությունը, սակայն այնուամենայնիվ նրանք չեն պատրաստվում երես թեքել գործընկերներից։

Դեսպանատունը ներկայացրել է Ռուսաստանի կողմից վերջին տարիներին Վրաստանում և Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունները՝ նկարագրելով, թե ինչպես է աշխատում ապատեղեկատվությունը։

Դեսպանատան ներկայացրած տվյալները հետևյալն են. «Ռուսաստանը ներխուժեց Վրաստան 1991-ին, Ռուսաստանը ներխուժեց Վրաստան 2008-ին, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա 2014-ին, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա 2022-ին, Ռուսաստանը մեղադրում է բոլորին, բացի իրենից այս և այլ ռազմական գործողություններ սկսելու համար:

Արևմուտքի համատեղ աջակցությամբ Վրաստանն ու Ուկրաինան ոտքի են կանգնել՝ պահպանելով իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Որքան էլ Ռուսաստանին նյարդայնացնի այս երկրների անկախությունը, ԱՄՆ-ը երես չի թեքելու իր գործընկերներից։ «Արևմուտքը երբեք այսքան միասնական չի եղել»,- ասել են ԱՄՆ դեսպանատնից։

Կարդացեք նաև՝

Ռուսական ապատեղեկատվություն է. ԱՄՆ-ը չի ցանկանում երկրորդ ճակատ բացել Վրաստանում