1824 նոր դեպք. կորոնավիրուսի հոկտեմբերի 27-ի տվյալները Վրաստանում

Վրաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1824 նոր դեպք: Ընդհանուր առմամբ գրանցված դեպքերի թիվը փետրվարի 26-ից ի վեր կազմել է 32 127:

Մեկ օրվա ընթացքում վարակից մահացել է 23 պացիենտ, ընդհանուր՝ 238:

Ապաքինվածները 1162-ն են, ընդհանուր՝ 12632:

Տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը: