2 ընտրություն ունես. Լավ ու ավելի վատ. Սաակաշվիլին` Իվանիշվիլիին

Վրաստանի նախկին նախագահը դիմել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին` «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի գործով:

Սաակաշվիլին հայտարարել է,  որ Իվանիշվիլին երկու ընտրություն ունի` վատ և ավելի վատ: Նախկին նախագահը նախկին վարչապետին կոչ է անում ընտրել վատագույն տարբերակն ու շեշտում է, որ Մելիային ձերբակալելուց հրաժարվելուց բացի ցանկացած այլ որոշում միլիարդատիրոջ համար տասն անգամ ավելի վատ կլինի:

Սաակաշվիլին ասում է` ավարտվել է ժամանակը, երբ հիմարությունների պատճառով Մելիան ձերբակալվել է: Շուտով միջազգային հանրությունը ոտքի կկանգնի, ու Իվանիշվիլին ինքը չի խուսափի քրեական պատասխանատվությունից:

Հիշեցնենք` Նիկա Մելիան քրեական պատասխանատվության առաջ կանգնեց` Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու համար, որպես խափանման միջոց ՝ դատարանն ընտրեց 30.000 լարի գրավը: Նրան նաև էլեկտրոնային թևնոց անցկացվեց, որը Մելիան հանեց բողոքի ակցիայի ժամանակ: Խափանման միջոցի պայմանների խախտման պատճառով դատարանը Մելիային 40 հազար լարի գրավ նշանակեց, որը քաղաքական գործիչը հրաժարվեց վճարել:

Լուսանկարը` Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջից

Թեման հանգամանալից`

«Գավրիլովի բանտարկյա՞լ». խորհրդարանը որոշեց ընդդիմադիր գործչի ճակատագիրը