Վրաստանում այս տարի 41 նոր դպրոց կկառուցվի

Վրաստանում 2021-ին կավարտվի 41 դպրոցի շինարարություն` 7000 աշակերտի համար` հայտնել է տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին: Նախորդ տարի նախարարությունն ավարտին է հասցրել 20 դպրոցի ու 17 մանկապարտեզի շինարարություն:

Ծրագրվում է մինչև 2022-ը փուլ առ փուլ ավարտին հասցնել 16 հազար աշակերտի համար նախատեսված` ավելի քան 100 դպրոցի շինարարություն։ Այս պրոյեկտների իրագործման համար հատկացվել է 300 մլն. լարի` մոտ 91 մլն. դոլար:

Դպրոցաշինության ոլորտում ևս մեկ ծրագիր կա, որն իրականացվելու է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Արդեն ընթացքի մեջ է 31 վթարային դպրոցի վերակառուցման ծրագրի նախապատրաստումը:

Վերջին 2 տարում Վրաստանի 1410 դպրոցում ենթակառուցվածքների բարելավում է արվել:

Երկրում 2085 հանրային դպրոց կա ու 591 հազար աշակերտ: