Աբխազիայի դե ֆակտո նախագահը Մոսկվայում է

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո հանրապետության նախագահ Ասլան Բժանիան աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

Ըստ տեղեկությունների՝ Բժանիան հանդիպումները կունենան Ռուսաստանի նախագահի վարչակազմում, կառավարությունում և ՌԴ Անվտանգության խորհրդում։ Հանդիպումների մասին մանրամասներ հայտնի չեն։

Ի դեպ, Բժանիան փետրվարին ևս Մոսկվայում էր: Բացի այդ, նա եղել է Մինսկում, որտեղ հանդիպել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին։