200 լարի օգնության շահառուների շրջանակն ընդլայնվում է

Վրաստանի կառավարության 2020թ․ մայիսի 4-ի №286 որոշման մեջ իրականացված փոփոխությունների համաձայն, եթե անձը 2020թ․ աշխատել է որպես խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ ու այս ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացել է աշխատավարձ, նա, միևնույնն է, կարող է գրանցվել ամենամսյա 200 լարի օգնություն ստանալու համար: Այսինքն ԿԸՀ-ից աշխատավարձ ստանալու փաստը չի խանգարի անձին գրանցվել փոխհատուցում ստանալու համար, եթե վերջինս բավարարում է փոխհատուցման նախնական պահանջներին:

Փոփոխությունների համաձայն՝ այն անձինք, որոնց գործատուն մահացել է, կամ աշխատավայրը փակվել է, կարող են ինքնուրույն ներկայացնել հայտը: Գրանցումը հնարավոր է մինչև փետրվարի 22-ը:

6 ամիս շարունակ 200 լարի փոխհատուցում ստանալու գրանցումը շարունակվում է, արդեն իսկ դիմել է 11 900 անձ:

Հիշեցնենք, որ Եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ օգնությունը ստանալու համար գործատուն  ամեն ամսվա  20 -ը ներառյալ, վեց ամիս շարունակ պետք է ներկայացնի այն անձանց ցուցակը, ովքեր կբավարարեն հետևյալ չափանիշներին.

  • Աշխատում էին 2020թ հունվարից 2020թ նոյեմբերը ներառյալ, այս ժամանակահատվածում ցանկացած երկու կամ ավելի շատ ամիսների ընթացքում ստացել են աշխատավարձ (ինչը հաստատվում է մինչև 2021  հունվարի 1  ներկայացրած հաշվետվություններով)
  • 2020թ դեկտեմբերից 2021  փետրվարը ներառյալ մեկ կամ  երկու ամիս չեն ստացել աշխատավարձ (այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման  պատճառով)։

200 լարիի օգնություն. Ո՞վ կարող է օգտվել արտոնությունից