2019-ին դրամական փոխանցումների ծավալը հասավ առավելագույնի

2019-ին վրաստանյան կոմերցիոն բանկեր էլեկտրոնային համակարգերով փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 1,7 դոլար, ինչը 9,3%-ով ավել է 2018-ի ծավալից: 

Տվյալները հրապարակված է Վրաստանի կենտրոնական բանկի պաշտոնական էջում:

Նախորդ տարվա ցուցանիշը ռեկորդային է համարվում: Համեմատության համար կարել է նկատել, որ 2018-ին փոխանցումների ծավալը եղել է 1,6 միլիարդ, իսկ 2017-ին՝ 1,3 մլրդ դոլար:

2019-ին ամենաշատ փոխանցում կրկին եղել է Ռուսաստանից՝ 651,7 մլն դոլար, կամ ընդհանուր ծավալի 24,7%-ը: Աճի տենդենց չի նկատվել՝ 2018-ի համեմատ՝ 6,6%-ով քիչ է փոխանցվել:

Դրամական փոխանցումների ծավալն ավելացել է Թուրքիայից, որը նույնպես Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է:

Նախորդ տարի աննախադեպ ծավալ է գրանցվել Ղրղզստան. Էլեկտրոնային տարբերակով այս երկրից Վրաստան է ուղարկվել ավելի քան 28 մլն դոլար:

2019-ին ամենամեծ թվով դրամական փոխանցումներ են գրանցվել հետևալ երկրներից.

  • ՌԴ — 428,9 մլն $
  • Իտալիա — 239,2 մլն $
  • Հունաստան — 192,5 մլն $
  • ԱՄՆ — 178,4մլն $
  • Իսրայել — 162,5 մլն $
  • Թուրքիա — 94,8 մլն $
  • Գերմանիա — 50 մլն $
  • Իսպանիա — 47 մլն $
  • Ուկրաինա — 43 մլն $
  • Լեհաստան — 43 մլն $