Վրաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալով Ռուսաստանը կրկին առաջին տեղում է

Վրաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն, 2019 թվականի օգոստոսին երկիր կատարած դրամական փոխանցումների ծավալը կազմել է 146,6 մլն դոլար, ինչը 8,1 մլն լարով  (5,2%-ով) պակաս է հուլիսին արձանագրված ցուցանիշից: Ընթացիկ տարվա հուլիսին երկրում կատարվել է 154,5 մլն դոլարի դրամական փոխանցում:

Ինչ վերաբերում է այն 10 երկրներին, որտեղից ամենաշատն է Վրաստան դրամական փոխանցումներ կատարվել, հետևյալ տեսքն ունի՝

  • Ռուսաստան — 35,4 մլն ԱՄՆ դոլար
  • Իտալիա — 20,5 մլն դոլար
  • ԱՄՆ — 15,1 մլն դոլար
  • Հունաստան — 14,7 մլն դոլար
  • Իսրայել — 14,0 մլն դոլար
  • Թուրքիա — 7,9 մլն դոլար
  • Իսպանիա — 4,2 մլն դոլար
  • Գերմանիա — 4,2 մլն դոլար
  • Ուկրաինա — 3,8 մլն դոլար
  • Լեհաստան — 3,1 մլն դոլար: