2019-ին Վրաստանի դպրոցները 8050 թոշակառու մանկավարժ է լքել

Թոշակային տարիքի մանկավարժների համար մշակված ծրագրի երկրորդ հնարավորությունից օգտվել է 1600 մանկավարժ: Խոսքը վերաբերում է երկու տարվա աշխատավարձի չափով դրամական պարգևին, որը թոշակային տարիքի մանկավարժները ստանում են իրենց կամքով լքելով կրթական համակարգը:

Այսպիսով պաշտոնական տեղեկատվությամբ առաջին փուլում համակարգը լքել էր 6450 մանկավարժ, իսկ այժմ դեռ 1600, այսինքն շուրջ 8050 թափուր տեղ է գրանցվել Վրաստանի դպրոցներում, սակայն նախարարությունից մինչև այսօր հստակ չեն հայտարարում՝ ինչքանով է լրանում այս տեղերը՝ թե՛ գործող և թե՛ նոր մանկավարժներով:

Ինչ վերաբերում է գումարին, նախարարության փոխանցմամբ այժմ ընթանում են հաշվարկներ և գերատեսչությունը աշխատում է, որպեսզի աշնանը համակարգից դուրս գալու ցանկություն հայտնողները մինչև տարեվերջ ստանան դրամական պարգևը: